Լուսանկար «Լաստիվեր»

7000 ֏

Լաստիվերի կիրճի հազվադեպ փիրուզագույն ու պղնձագույն երանգներով կադր։ Վինտաժային սովետական Helios օբյեկտիվով արված այս լուսանկարը արձանագրում է այն պահը, երբ Լաստիվերի ջրվեժները սկսեցին հանձնվել ձմեռվա սառնությանը։

Only 1 left in stock

SKU: 3001002 Բաժին.

Նկարագություն

Այս կադրն արվել է մի աշխատանքային օր, երբ Լաստիվերի կիրճը լիովին դատարկ էր։ Առաջին անգամ էի տեսնում Լաստիվերի ջրվեժները սառելու ընթացքում. դեռ ամբողջությամբ սառած չէին, բայց արդեն բյուրեղացած էին, և ջուրը սկսել էր դանդաղել։

Այդ սառը ու խաղաղ օրվա տրամադրությունը փոխանցելու համար ես օգտագործել եմ վինտաժային սովետական օբյեկտիվ՝ Հելիոս։ Տարիների ընթացքում մաշված ապակին ստեղծել է յուրահատուկ, մռայլ գունապնակ՝ խորը փիրուզագույնների և տաք շագանակագույնների համադրությամբ, որը ժամանակակից օբյեկտիվը պարզապես չէր կարող վերարտադրել։

Additional information

Weight 600 g

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Միայն այն հաճախորդները կարող են կարծիք թողնել, ովքեր մուտք են գործած համակարգ ու գնել են տվյալ ապրանքը։