Իմ անունը Գայանե Աղաբաբյան է։ Ես լուսանկարիչ ու տեսանկարիչ եմ Հայաստանից։
2022-ին հիմնել եմ Elevation Hiking արշավական ակումբը։ 2 տարուց ավել խմբեր եմ ուղեկցել Հայաստանում, հատկապես Տավուշի վայրի արահետներով։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ սիրտս ավելի լուռ ու դանդաղ տեմպ է ուզում, ինչն անհնար էր խմբերի հետ։
Այժմ արշավում, հետազոտում, ուսումնասիրում եմ ընկերներիս հետ, տեսախցիկով՝ մշտական դիտարկելով։
elevation.am-ն այդ պատմության էվոլյուցիան է։
Այս նախագծի միջոցով եմ կիսում հողի, լույսի, դանդաղության նկատմամբ իմ սերը։
elevation.am-ը ստեղծագործական բրենդ է, որը գրանցված է և գործում է Հայաստանում։ Գործունեության հիմնական ոլորտներն են բնության լուսանկարչությունը, տեսագրությունը, ինչպես նաև բնությունից ներշնչված՝ սեփական նկարների հիման վրա տպագիր և թվային արտադրանքի ստեղծումը։ Դրանք ներառում են լանդշաֆտային օրացույցներ, շնորհավորական և ծննդյան բացիկներ, տետրեր և այլ ապրանքատեսակներ։
elevation.am կայքը ծառայում է որպես ստեղծագործական պորտֆոլիո և առցանց խանութ, որտեղ այցելուները կարող են ուսումնասիրել և ձեռք բերել այս ապրանքները։ Բոլոր ապրանքները մշակվում և արտադրվում են Հայաստանում, պատվերները մշակվում և առաքվում են երկրի սահմաններում։
Շնորհակալ եմ այստեղ լինելու համար։