Նկարագություն
Այս կադրն արվել է մի աշխատանքային օր, երբ Լաստիվերի կիրճը լիովին դատարկ էր։ Առաջին անգամ էի տեսնում Լաստիվերի ջրվեժները սառելու ընթացքում. դեռ ամբողջությամբ սառած չէին, բայց արդեն բյուրեղացած էին, և ջուրը սկսել էր դանդաղել։
Այդ սառը ու խաղաղ օրվա տրամադրությունը փոխանցելու համար ես օգտագործել եմ վինտաժային սովետական օբյեկտիվ՝ Հելիոս։ Տարիների ընթացքում մաշված ապակին ստեղծել է յուրահատուկ, մռայլ գունապնակ՝ խորը փիրուզագույնների և տաք շագանակագույնների համադրությամբ, որը ժամանակակից օբյեկտիվը պարզապես չէր կարող վերարտադրել։






Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։